Միջազգային 

Մոսկվան դիտարկում է ուկրաինական բանակին «ուղղորդված պատասխան հարվածներ» հասցնելու հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է ուկրաինական բանակին «ուղղորդված պատասխան հարվածներ» հասցնելու հնարավորությունն այն դեպքում, եթե շարունակվեն Ռուսաստանի տարածքի գնդակոծումները: Այդ մասին հուլիսի 14-ին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Կրեմլի մի աղբյուրի:

 

Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նշել է աղբյուրը «ստույգ գիտեն»՝ որտեղից է իրականացվում գնդակոծումը: «Մեր համբերությունն անսահման չէ»,- հայտարարել է նա՝ ընդսմին ընդգծելով, որ խոսքը ոչ թե լիամասշտաբ գործողության, այլ այն դիրքերին ուղղորդված հարվածներ հասցնելու մասին է, որտեղից գնդակոծվում է Ռուսաստանի տարածքը:

 

Հուլիսի 13-ի առավոտյան ՌԴ Ռոստովի մարզի իշխանությունները հայտնել են, որ մարզի տարածքում պայթել է Ուկրաինայից արձակված արկը, որը հարվածել է բնակելի շենքի: Դրա հետևանքով մի տղամարդ է զոհվել, ևս երկու կին վերքեր են ստացել:

 

ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել Կիևին հասցեագրված խիստ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով «անխուսափելի հետևանքների» մասին: Ուկրաինական կողմը մերժել է իր հասցեին արված մեղադրանքները:

 

Նույն շարքից