Տնտեսություն 

Ո՞ւմ են պետք այս ճոռոմ խոսքերը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և գործող 55 հազարի փոխարեն նվազագույն աշխատավարձ սահմանել 65 հազար դրամը:

«Ստանալով 55000 դրամ աշխատավարձ՝ քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը», գրում են նրանք իրենց հիմնավորման մեջ:

Մի՞թե նվազագույն աշխատավարձը 10 հազարով բարձրացնելով լուծվում է գոյատևման խնդիրը, ո՞ւմ համար պարզ չէ, որ Հայաստանում նման աշխատավարձով հնարավոր չէ անգամ կիսաքաղց գոյություն քարշ տալ: Եվ այդ դեպքում ո՞ւմ են պետք այս ճոռոմ խոսքերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից