Միջազգային 

ԵԱՀԿ խումբը կօգնի Ռուսաստանին

ԵԱՀԿ ԽՎ միջխորհրդարանական պատվիրակությունը, որն զբաղվում է ուկրաինական իրավիճակի վերլուծությամբ, հնարավոր է քայլեր ձեռնարկի Ուկրաինայի գնդակոծություններից ՌԴ տարածքը պաշտպանելու ուղղությամբ:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչ, Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

 

Կիրակի առավոտյան ուկրաինական կողմից ռմբակոծվել է Ռոստովի շրջանը: Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա, ինչի հետևանով ՌԴ քաղաքացի է մահացել, ևս երկուսը վիրավորվել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվածի առնչությամբ ՌԴ-ում Ուկրաինայի գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ տեղի ունեցածը «կարող է անդառնալի հետևաքներ» ունենալ: 

 

Նույն շարքից