Միջազգային 

Չինաստանի անվտանգության նախարարության և Հորդանանի հետախուզական վարչության միջև համաձայնագիր է ստորագրվել

analitik.am

Չինաստանի անվտանգության նախարարության և Հորդանանի հետախուզական վարչության միջև համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում և Իրաքում Չինաստանի քաղաքացիների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման շուրջ:

 

Չինաստանին անհանգստացրել է այն փաստը, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Սիրիայում և Իրաքում չինաստանաբնակ ույղուր թուրքերի համար ռազմակրթական դասընթացներ է կազմակերպում:

 

Չինաստանի կողմից նման քայլի համար պատճառ է դարձել այն, որ Թուրքիան ույղուր թուրքերից ռազմական ոլորտի մասնագետներ է պատրաստում: Չինական կողմը պնդում է, որ Թուրքիայի կողմից ռազմական կրթություն ստացած ույղուր թուրքերը Չինաստան վերադառնալուց հետո գործում են այդ երկրի դեմ:

 

Նույն շարքից