Միջազգային 

Թուրքմենստանը Եվրասիական տնտեսական միություն չի մտնի

Թուրքմենստանը Ռուսաստանին համարում Է իր ռազմավարական գործընկերը, բայց չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությանն  անդամակցելու հարցը: Այդ մասինհայտարարել Է ՌԴ-ում Թուրքմենստանի դեսպան Բերդիմուրատ Ռեջեպովը:

 

 

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրուցելիս, ամփոփելով արտասահմանյան երկրներում Թուրքմենստանի դեսպանների հետ երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի խորհրդակցության արդյունքները, Ռեջեպովը նշել Է, որ պետության ղեկավարը հանդիպմանն ընդգծել Է Թուրքմենստանի և Ռուսաստանի  գործընկերության ռազմավարական բնույթը: Թուրքմեն դեսպանի խոսքով՝ Բերդիմուհամեդովը նշել Է երկու երկրների միջև հինգմիլիարդանոց ապրանքաշրջանառությունը, ինչը խոսում Է այն մասին, որ Ռուսաստանը Թուրքմենստանի ամենխոշոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն Է:

 

 

«Քաղաքական առումով Թուրքմենստանը և Ռուսաստանը միմյանց աջակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, միջազգային այլ կազմակերպություններում: Ընդհանուր առմամբ մենք համանման տեսլական ունենք նաև Կասպից ծովի խնդիրների վերաբերյալ»,- ասել Է Ռեջեպովը:

 

Նույն շարքից