Միջազգային 

Բողոքի ակցիա ընդդեմ սիրիացի փախստականների

analitik.am

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ երկրում հաստատված սիրիացի փախստականների. տեղեկացնում է Milliyet թերթի կայքը։

Բողոքի ակցիան կրել է «Ո՛չ սիրիացի փախստականներին Թուրքիայում» խորագիրը։

Ակցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ փախստականների ճամբարներին։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։ Կան ձերբակալվածեր։

Սիրիայում 2011թ.-ից սկսված հակամարտության պատճառով ավելի քան 4.2 մլն մարդ փախստական է դարձել, նրանցից 2.3 մլն-ը ապաստանել են Սիրիայի հարևան երկրներում՝ այդ թվում՝ Թուրքիայում։

Նույն շարքից