Միջազգային 

Եվրասիական միությունը շահագրգռված է հարավամերիկյան շուկայի հետ համագործակցությամբ. Պուտին

analitik.am

Նոր ստեղծվող Եվրասիական տնտեսական միությունը հետաքրքրված է հարավամերիկյան շուկայի հետ համագործակցությամբ. համապատասխան փաստաթուղը հնարավոր է ստորագրվի 2015 թվականի սկզբին: «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին Բրազիլիայում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

            Անդրադառնալով հենց Բրազիլիայի հետ համագործակցությանը`ՌԴ առաջնորդն ընդգծել է արդյունաբերական կոոպերացիաների հետ փոխգործակցության կարևորությունը:

 

             «Կարևոր է բարձրացնել արդյունաբերական համագործակցության մակարդակը, իրականացնել նոր ծրագրեր, այդ թվում գիտատար բնագավառներում: Մենք շահագրգռված ենք հարավամերիկյան շուկայի հետ համագործակցությամբ: Հույս ունեմ, որ համապատասխան փաստաթուղթը կստորագրվի 2015 թվականի սկզբին, այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի Ղազախստանի և Բելառուսի հետ պայմանավորվածությունը` Եվրասիական տնտեսական միության ստեղծման հետ կապված Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի հետ հանդիպման արդյունքները ներկայացնելիս ասել է Պուտինը:

 

              Մայիսի 29-ին ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանն Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Մոտ ժամանակներս միության լիիրավ անդամ կդառնա նաև Հայաստանը: 

 

Նույն շարքից