Միջազգային 

Ատրպատականի առաջնորդը հանդիպել է Չալդրանի կուսակալին

analitik.am

Չալդրանի կուսակալության շենքում Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը պաշտոնական հանդիպում ունեցել Չալդրանի նորանշանակ կուսակալ՝ Քերիմ Հուսեյնզադեի հետ: Թեմի պատվիրակության կազմում էին Վանքերի հանձնախմբի անդամներ Ռազմիկ Օրդուխանյանը, Ազատ Մաթեւոսյանը, Վարդան Աբրահամյանը եւ Սոկրատ Աբգարյանը:

 

Հանդիպման առիթով Առաջնորդ Սրբազանը շնորհաւորեց կուսակալին իր նոր պաշտոնի համար` մաղթելով, որ նրա կառավարման օրոք համագործակցությունը շարունակվի Ազգային Առաջնորդարանի հետ, հատկապէս Արեւմտյան Ատրպատականում գտնւող հայոց սրբավայրերի պահպանման խնդրով: Կուսակալը իր հերթին շնորհակալություն է հայտնել Առաջնորդ Սրբազանին եւ նրան ընկերակցող պատվիրակությանը, իրենց ջերմ շնորհավորանքի համար եւ մաղթել, որ առաջիկա շրջանը լինի անվերապահ գործակցութեան շրջան` ի շահ քրիստոնյա եւ իսլամ քաղաքացիների:

 

Ապա, աշխատանքային նիստ է տեղի ունեցել Կուսակալության ժողովների դահլիճում, որտեղ Առաջնորդ Սրբազանի եւ կուսակալ Հուսեյնզադեի նախագահությամբ, ժողովական հանդիպմանը իրենց մասնակցությունն են բերել Վանքերի հանձնախմբի անդամները, Արեւմտյան Ատրպատականի Հնապահպան հիմնարկութեան տնօրեն Ջաբբարին, Չալդրանի ոստիկանապետը, Չալդրանի քաղաքապետական խորհրդի անդամներ, ինչպես նաեւ կուսակալի խորհրդականները: Աշխատանքային օրակարգով քննարկման նյութ է դարձել հուլիսի վերջին եւ օգոստոսի սկիզբին կայանալիք Սբ. Թադեի վանքի եռօրյա ուխտագնացությունը:

 

Առաջնորդ Սրբազանը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին, հատկապէս շեշտելով Սբ. Թադեի ուխտագնացության 60-ամյա հոգեւոր ճանապարհը, որը հատկապէս քրիստոնյա-իսլամ երկխոսութեան շրջագծում, եւ Իրանում քրիստոնյա մեծագույն փոքրամասնութեան՝ հայ համայնքի խաղաղ ու անվրդով ապրելուն վկան պետք է հանդիսանա: «Ազգային Առաջնորդարանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունն  ամեն ճիգ պետք է անենք, որպեսզի ուխտագնացության երեք օրերը համայն Իրանին ու հատկապես իրանահայության համար դառնան պատվաբեր եւ երջանկաբեր օրեր»,- ասել է Սրբազանը:

 

 Այնուհետեւ, կուսակալն ու իր օգնականները ծանոօթացել են Ազգային Առաջնորդարանի պատրաստած ծրագրին, որը ներկայացրել է Վանքերի հանձնախմբի ներկայացուցիչ Ռազմիկ Օրդուխանյանը:

 

Քննարկվել են ուխտավոր ժողովրդին եռօրյա կեցութեան բոլոր հարմարությունները:  Չալդրանի կուսակալությունը Ազգային իշխանությաան եւ Վանքերի հանձնախմբի հետ գործակցությամբ իր նպաստն է բերելու ուխտագնացության հաջող ընթացքի համար:

 

Նույն շարքից