Միջազգային 

Էշթոնը, Քերրին և Զարիֆը ծրագրում են եռակողմ հանդիպում անցկացնել Վիեննայում

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեքշաբթի երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնեն: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է իր դիվանագիտական աղբյուրը:

 

«Անհրաժեշտ է եռակողմ հանդիպում անցկացնել, որպեսզի ճշգրտվեն դիրքորոշումները»,-նշել է աղբյուրը:

 

Ավելի վաղ` երկուշաբթի, Իրանի ԱԳ նախարար Զարիֆը և Պետքարտուղար Քերրին մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագիրը: Ինչպես հայտարարել են երկու նախարարները, բանակցությունները դժվար են եղել, միաժամանակ իրանական կողմն ընդգծել է, որ առանձին ասպեկտներով առաջընթաց չի արձանագրվել:  

 

Նույն շարքից