Միջազգային 

Վահաբիական վտանգն անհանգստացրել է Ադրբեջանի իշխանությանը

analitik.am

Ադրբեջանի իշխանությունը խստորեն անհանգստացած է երկրում վահաբիների ակտիվացումով և դրանից եկող, մեծացող վտանգով: «Ազադլըգ»-ը գրում է, որ դրա հետ կապված` Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը երեկ անցկացրած կոլեգիայի նիստում ոստիկաններրին հանձնարարականներ է տվել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

 

««Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում իրագործած գազանությունները և շիա խաղաղ բնակչության կոտորածներն Ադրբեջանում արմատական վահաբիների ակտիվացման պատճառ են դարձել: Սաբիրաբադում և Ադրբեջանի տարբեր շրջաններում վահաբիները «մորուք խուզելու» գործողություններ են կատարել, իսկ ԻԼԻՊ-ը «Սաբիրաբադի դեպքի» հետ կապված սպառնացել է Ադրբեջանին: Այդ ակտիվացումն անհանգստացրել է ադրբեջանական իշխանություններին: Իրավապահ մարմիններին ենթադրվող վտանգների հետ կապված կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու հանձնարարականներ է տրվել: ՆԳՆ-ի և Ազգային անվտանգության նախարարության վրա ավելի շատ պատասխանատվություն է դրվել»,- հայտնել է թերթը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն անցյալ շաբաթ հայտնել էին Ադրբեջանի տարբեր շրջաններում սալաֆիների (վահաբիների) և շիաների միջև բախումներ տեղի ունենալու մասին: Որոշ դիտորդների կարծիքով` Սիրիայում և Իրաքում օրեցօր ահագնացող բախումները, հնարավոր է, ապագայում ներթափանցեն նաև Ադրբեջան: Եթե նախկինում ենթադրվում էր, որ այդ թշնամությունը տեղի է ունենալու շիա և սունի արմատական վահաբիների միջև, ապա այժմ դաժան դիմակայություն է սկսվել արմատական իսլամիստական խմբավորումների միջև: Դրա ավետիսը կարող է համարվել անցյալ դեկտեմբերի 11-ն, Սումգայիթում արմատական խմբավորումների միջև տեղի ունեցած զինված ընդհարումը: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի մոջահեդներից մեկի`  ԻԼԻՊ կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիներին հղած մեղադրանքը իսկական թշնամության է վերածվել այդ խմբավորումների միջև, ինչը գնալով ավելի է խորանում և կարող է միջէթնիկական և միջկրոնական բախումների բերել Ադրբեջանում:

 

Նույն շարքից