Միջազգային 

Սիրիայում մեկ օրում 46 մարդ է զոհվել

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի գրասենյակը տեղեկացրել է, որ Սիրիայում նախօերին 46 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 7 երեխա և 4 կին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում է ռմբակոծությունը: Մասնավորապես, Ֆիրդուս թաղամասում օդային ռմբակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Բախումները կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև շարունակվում են Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդդիմադիրները հսկողություն էին հաստատել բանտի մերձակայքում գտնվող շենքերից մեկի վրա: Բացի այդ, զինված խմբավորումներին հաջողվել է հսկողություն հաստատել Ջամիա Զահրա թաղամասում գտնվող օդային հետախուզության ծառայության շենքի մերձակայքում գտնվող 3 շինությունների վրա:

 

 

Բացի այդ, Հալեպի Թել Ռաֆաաթ թաղամասում սիրիական բանակը զինյալների թաքստոց, ինչպես նաև նրանց պատկանող 11 մեքենա է ոչնչացրել:

 

Նույն շարքից