Միջազգային 

Թուրքիան աջակցել է իսլամիստ ահաբեկիչներին

analitik.am

Իրաքում և Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման իրագործած հարձակումների և գազանությունների ազդեցության տակ Թուրքիայում նվազել է կառավարության արտաքին քաղաքականության նկատմամբ քաղաքացիների վստահությունը: Ինչպես հաղորդում է  թուրքական «Ռադիկալ» թերթը, Թուրքիայի ռազմավարական և սոցիալական հետազոտությունների MetroPol կենտրոնի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Իրաքի և Սիրիայի հարցում թուրքական կառավարության քաղաքականության նկատմամբ քաղաքացիների աջակցությունը 44-ից ավելի տոկոսից նվազել և հասել է, համապատասխանաբար, 28 և 27 տոկոսի, այդ երկրների հարցում վարվող քաղաքականության նկատմամբ աջակցությունը նվազել և 30 տոկոսի է հասել անգամ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների շրջանում:

 

Ըստ թերթի` ամենահետաքրքիրն այն է, որ MetroPol-ի կատարած հետազոտությունների համաձայն` հարցվածների 51 տոկոսից ավելին համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը գաղտնի կերպով ռազմական և թիկունքային աջակցություն է ցուցաբերել ԻԼԻՊ-ի զինյալներին:

 

Հարցվածների 71 տոկսը ԻԼԻՊ-ին ահաբեկչական կազմակերպություն են համարել, 51 տոկոսը վստահություն են հայտնել, որ ԻԼԻՊ-ն ստեղծվել և կազմավորվել է Թուրքիայում, բացի այդ, հարցման ենթարկվածների 49 տոկոսը հավանական են համարել, որ ԻԼԻՊ-ի, «Ալ Քաիդա»-ի և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների զինյալները կարող են ահաբեկչական գործողություններ իրագործել Թուրքիայի տարածքում:

 

Նույն շարքից