Միջազգային 

Պուտինը BRICS-ի երկրներին կոչ Է արել համատեղ պայքարել ԱՄՆ-ի դեմ

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) կոչ Է արել դիմակայելու այն պետությունների նկատմամբ  հալածանքին, որոնք համաձայն չեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ՝ հինգ երկրների՝ հուլիսի 15-ին Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում կայանալիք գագաթնաժողովի նախօրյակին, քաղաք, ուր նա կայցելի Լատինական Ամերիկա իր այցի ընթացքում: 

 

 

«Կարևոր հարցը, որը մենք պլանավորում են բարձրացնել գագաթնաժովում, միակողմանի պատժամիջոցների ընդգրկուն կիրառման հաճախացած դեպքերն են»,- հայտարարել Է Պուտինը: Նա նշել Է, որ այժմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից «պատժամիջոցային գրոհի» Է ենթարկվում Ռուսաստանը և երախտագիտություն Է հայտնել BRICS-ի երկրներին, որոնք «տարբեր ձևերով հանդես են եկել նման պրակտիկայի դատապարտմամբ»:   

 

 

Նրա կարծիքով՝ BRICS-ի երկրները պետք Է «միասին մշակեն միջոցառումների մի համակարգ, որը հնարավորություն ընձեռի թույլ չտալ հալածելու այն երկրներին, որոնք համաձայն չեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արտաքին քաղաքական այս կամ այն որոշմանը»: Ըստ որում Պուտինն ընդգծել Է, որ BRICS-ի երկրները մտադիր չեն ռազմաքաղաքական դաշինք ստեղծել:

 

Նույն շարքից