Միջազգային 

Պան Գի Մունը Հաիթիում հանդիպել Է խոլերայի զոհերի ընտանիքների հետ

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ժամանել Է Պորտ  Պրենս, որպեսզի ցավակցություն հայտնի խոլերայի համաճարակի զոհերի հարազատներին, որը 8 հազար մարդու կյանք Է խլել: Հանդիպելով մահացածների ընտանիքների հետ՝ նա ասել Է, որ սգում Է նրանց հետ միասին:


Հաիթիում հիվանդության բռնկումը կապում են ՄԱԿ-ի խաղաղապահ պատվիրակության ճամբարի անսարքին կոյուղու հետ, ինչն արդեն Կազմակերպության հասցեին երեք դատական հայցերի պատճառ Է դարձել: 

     

Պան Գի Մունի մամուլի քարտուղարն անցյալ տարի հայտարարել Է, որ 1947 թվականի կոնվենցիան նման դեպքերում ՄԱԿ-ին ազատում Է պատասխանատվությունից:

 

Գլխավոր քարտուղարն ինքն այս պահին խոլերայի դեմ պայքարի միջազգային արշավ Է վարում, որը նա երկու տարի առաջ նախաձեռնել Է Հաիթիի և նույն կղզում գտնվող հարևան պետության՝ Դոմինիկյան Հանրապետության նախագահների հետ համատեղ:

 

Նույն շարքից