Միջազգային 

Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ զգալի առաջընթաց են գրանցել

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ մի շարք հանդիպումների ավարտին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ զգալի առաջընթաց են գրանցել:

Ինչպես հայտնում է BBC-ին, Քերիի խոսքով՝ դեռևս հիմնարար խնդիրների հետ կապված մի շարք հարցեր կան լուծելու:
 

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանը սեփական միջուկային ծրագրի իրավունք ունի, սակայն 19 000 ցենտրիֆուգը ուրանի հարստացման համար չափազանց շատ է:

Նախօրեին Վիեննայում ավարտվել է Ջոն Քերիի, Ջավադ Զարիֆի և ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին էշթոնի միջև եռակողմ հանդիպումը:

Նույն շարքից