Միջազգային 

Սիրիայից Մեծ Բրիտանիա ավելի քան 200 տոննա քիմիական նյութ է տեղափոխվել

analitik.am

Սիրիայից քիմիական զենքի արտադրման համար նախատեսված ավելի քան 200 տոննա քիմիական նյութ է տեղափոխվել Մեծ Բրիտանիա: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ երկրի ԱԳՆ-ից հայտնել են, որ բեռը դանիական նավով հասցվել է Մարչվուդ գյուղի նավահանգիստ, որը տեղակայված է հարավային Հեմփշիր կոմսությունում:

«Մասնագետները ստուգել են բեռը և այժմ քիմիական արդյունաբերության փորձագետները պատրաստում են նյութերը հետագա տեղափոխման դեպի կոմերցիոն ձեռնարկություններ, որտեղ դրանք կոչնչացվեն»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիան արդյունաբերական դասի 150 տոննա քիմիական նյութ է ընդունել, ինչպես նաև 50 տոննա ջրածնի քլորիդ և ջրածնի ֆտորիդ:

Հիշեցնենք, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման մասին համաձայնությունը կայացվել է անցյալ տարվա օգոստոսին ՌԴ նախաձեռնության շնորհիվ: Այդ գործընթացի շրջանակներում մերձարևելյան երկրից, ընդհանուր առմամբ, 1200 տոննա քիմիական նյութ է դուրս բերվել: Զենքի մի մասը ոչնչացվել է հենց Սիրիայի տարածքում:

Նույն շարքից