Միջազգային 

Ժան Կլոդ Յունկերին ընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ

analitik.am

Եվրախորհրդարանի պատգամավորները հուլիսի 15-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում գաղտնի քվեարկությամբ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերին ընտրել են Եվրահանձնաժողովի նախագահ: Նա ստացել Է ավելի քան 400 ձայն անհրաժեշտ 376-ի փոխարեն:

 

Քվեարկությունից առաջ թեկնածուն հանդես Է եկել իր «Նոր մեկնարկ Եվրոպայի համար. իմ օրակարգը զբաղվածության, տնտեսական աճի, արդարադատության և ժողովրդավարական վերափոխումների գծով» ծրագրով, որում շարադրել Է տարբեր բնագավառներում Եվրահանձնաժողովի գործունեության տասը գերակայություններ:

 

Յունկերի ծրագիրն ուղղված Է եվրոպական ինտեգրացման հետագա ուժեղացմանը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության բնագավառում: «Մենք համատեղ արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն վարելու անհետաձգելի կարիք ունենք: Մենք պետք Է հետևենք այն բանին, որ ԵՄ-ի՝ արտաքին գործերի գծով գերագույն ներկայացուցչի գործողություններին այլևս չխոչընդոտեն (միության երկրների) արտաքին գործերի նախարարները: Արտաքին աշխարհի առջև մեզ միասնական ներկայացուցչություն Է հարկավոր գերագույն ներկայացուցչի միջոցով»,-հայտարարել Է Յունկերը:  

 

Նա հանդես Է եկել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի լիազորությունների ընդլայնման և Եվրահանձնաժողովի մյուս անդամների կողմից նրան աջակցելու օգտին: Դա հետ մեկտեղ քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների ընթացքում Յունկերը կտրուկ հարձակումների Է ենթարկվել եվրոսկեպտիկների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Նույն շարքից