Միջազգային 

Եվրամիության կազմում նոր պետություններ չեն ընդգրկվի. Ժան Կլոդ Յունկեր

analitik.am

Առաջիկա հինգ տարում Եվրամիությանն անդամակցելու թեկնածու պետություններից ոչ մեկը չի կարողանա կատարել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նոր կազմի նախագահի պաշտոնում ընտրված Լյուքսեմբուգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև:


«Առաջիկա հինգ տարում չեն լինի պետություններ, որոնք կանդամակցեն ԵՄ-ին: Դժվար Է պատկերացնել, որ թեկնածուներից որևԷ մեկը կկատարի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները և կկարողանա մտնել ԵՄ-ի կազմ»,-նշել Է նա:

 

Դրա հետ մեկտեղ Յունկերն ասել Է, որ անդամակցության շուրջ բանակցությունները կշարունակվեն բոլոր թեկնածուների հետ:

 

Խոսելով Ուկրաինայի ժողովրդի մասին՝ նա այն անվանել Է եվրոպական: «Այդ եվրոպացի մարդիկ իրենց տեղն ունեն Եվրոպայում»,-հայտարարել Է Յունկերը՝ ոչ մի խոսք չասելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից