Միջազգային 

Օբաման և Մերկելը՝ Պուտինի դեմ

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Աանգելա Մերկելը Ռուսաստանից պահանջել են «անհապաղ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի իրադրության ապաէսկալացման համար» և սպառնացել են նոր պատժամիջոցներով: Այդ մասին նրանք հայտարարել են հեռախոսազրույցի ընթացքում, որի բովանդակության վերաբերյալ հաղորդել է Սպիտակ տունը:

 

«Նախագահը և կանցլերը համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Ուկրաինայի արևելքում իրադրության ապաէսկալացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ Մոսկվան պետք է պաշտպանի «հրադադարի վերաբերյալ երկկողմ համաձայնությունը, ԵԱՀԿ-ի շփման խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային ծրագիրը, ինչպես նաև այդ կազմակերպության շրջանակներում սահմանի նկատմամբ հսկողության մեխանիզմի ստեղծումը»:

 

Դրա հետ մեկտեղ, ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Օբաման և Մերկելը Ռուսաստանից պահանջել են «կոչ անել անջատականներին՝ ազատելու բոլոր պատանդներին, դադարեցնելու զենքի, հանդերձանքի ու ապստամբների հոսքը Ուկրաինա»:

 

Նույն շարքից