Միջազգային 

Իսրայելի օդային ուժերը ռմբակոծել են Սուր քաղաքը

analitik.am

Իսրայելի օդային ուժերը հուլիսի 14-ի երեկոյան ռմբակոծել են Սուր քաղաքը և դրան մերձակա շրջանները: Ինչպես հաղորդում է  «Ալ Մայադին» հեռուստաալիքը, իսրայելական երկու ուղղաթիռ անցել է Այնթա Շաաբի և Սուրի Հաննի բնակավայրերի վրայով: Իսրայելական ուժերի կողմից ռմբակոծությունից հետո, որը տևել է մոտ մեկ ժամ, իրավիճակը կրկին հանդարտվել է:

 

Սիրիական աղբյուրների համաձայն՝ հուլիսի 14-ի գիշերը Արսալի բարձունքներում և Մաարա գյուղում զինված բախումների ժամանակ զոհվել են «Հըզբոլլահ»-ի 7, վիրավորվել` 31 անդամներ, մինչև այդ «Հըզբոլլահ»-ը գերեվարել էր «Ջաբհա ան Նուսրա»-ի 14 զինյալների, 9-ը զինյալ սպանվել է, ևս 23-ը` վիրավովել:

 

Նույն շարքից