IT 

Կստեղծվի թափանցիկ iPhone

analitik.am

Ամերիկյան Apple կորպորացիան արտոնագիր է ներկայացրել նոր տեխնոլոգիայի համար, որը թույլ կտա iPhone-ը թափանցիկ դարձնել:

 

Apple-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա սմարթֆոնի էկրանին պրոյեկտել տեսապատկերն իրական ժամանակում հետևի տեսախցիկից, ինչը թույլ կտա օգտատերերին ընթացքի մեջ հաղորդագրություններ հավաքել և տեսնել ճանապարհին գտնվող խոչընդոտները:

 

Համակարգը կարող է ակտիվանալ ծրագրային հավելման մեջ հատուկ կոճակի միջոցով և կարող է հարմարեցվել վեբ-բրաուզերներում կամ ibooks-ում օգտագործվելու համար:

 

Արտոնագրի դիմումը ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերին, սակայն լրագրողներն իմացել են այդ մասին միայն վերջերս:

 

Նույն շարքից