IT 

Apple-ը Samsung-ին մեղադրում է իր 5 արտոնագրերը կրկնօրինակելու համար

analitik.am

The Guardian-ը հայտնում է,որ ամերիկյան Apple ընկերությունը պահանջում է, որպեսզի հարավկորեական Samsung ընկերությունը 40 դոլար վճարի իր յուրաքանչյուր սարքի համար, քանի որ սիստեմատիկ ձևով պատճենել է Apple-ի նորագույն սարքերի ֆունկցիաները:

 

Apple-ը Samsung-ին մեղադրում է իր 5 արտոնագրերը կրկնօրինակելու համար, այդ թվում՝ Galaxy-ի շարքի սմարթֆոնների ու պլանշետների համար:

 

Այս կերպ բիզնեսի երկու ամենակատաղի հակառակորդները վերադառնում են դատական հարթություն: Այս անգամ, սակայն, Apple-ը 5 անգամ ավելի շատ գումար է պահանջում Samsung-ից՝ 2 մլրդ։

 

Դատը կսկսվի Սան Խոսեում երկուշաբթի: Հակընդդեմ հայցում Samsung-ն էլ Apple-ին մեղադրել է iPhone-ի և iPad-ի համար իր գաղափարները գողանալու համար:

 

Մասնագետները հաշվել են, որ հայցը տանուլ տալու դեպքում Apple-ի ծախսը կկազմի 6 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Նույն շարքից