IT 

ABBYY FineReader ծրագիրը վերծանում է բժիշկների ձեռագրերը

analitik.am

Տեքստի ճանաչման ABBYY FineReader ծրագիրը կարողանում է վերծանել բժիշկների ձեռագրերը:

 

Ծրագրի նոր տարբերակում բարելավված է արաբերեն տեքստաճանաչումը:

 

Լրացուցիչ MedText մոդուլի շնորհիվ FineReader-ի օգտատերերն այլևս ստիպված չեն լինի ինքնուրույն վերծանել բժիշկների գրած դեղատոմսերը կամ բուժման ուղեգրերը. բավական է սքանավորել թղթի վրա գրվածը և ճանաչման հանձնել ծրագրին:

 

 

Մասնագետների խոսքով՝ հենց արաբերենի տեքստաճանաչման հնարավորություններն են օգնել ավելի դյուրընթեռնելի դարձնել բժիշկների գրածները:

 

Աղբյուրը նշում է, որ արաբերեն տեքստը դրան անծանոթ մարդկանց թվում է միմյանց կապված միավորների բարդ հերթականություն, և հաճախ հնարավոր չէ առանձնացնել արաբերենի առանձին տառերը: Արաբերենի դեպքում տեքստը ճանաչվում է ոչ թե առանձին տառերով, այլ բառերով: Նմանատիպ խնդիրներ են առաջանում նաև բժիշկների գրած տեքստերը հասկանալու դեպքում։

 

Նույն շարքից