Տնտեսություն 

Պարոն Թանդիլյան, կներեք, տիկին Թանդիլյան. Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը շփոթվեց /տեսանյութ/

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է ներկրվող ցեմենտի հարցը: Կառավարության ներկայացրած փոփոխված նախագծով ներկրվող ցեմենտի համար սահմանվում է 14 հազար դրամի տուրք, իսկ կլինկերի համար տուրք չի սահմանվում:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ սա վատ նախադեպ կարող է լինել. «Հարկային օրենսգրքի փոփոխության նախադեպը, որով մենք ընտրովի փոփոխություն ենք անում վատթարացնող նորմն ավելի շուտ կիրառության մեջ դնելու համար, շատ վատ նախադեպ է: Հետագայում ի՞նչ ենք բացատրելու մենք մյուս տնտեսվարողներին, ովքեր նման անհրաժեշտության կարիք են ունենալու: Սա հաշվի առնելով՝ մյուս ներդրողները, տնտեսվարողներն իմանալու են, որ կարող են գնալ Ազգային ժողով և վատթարացնող նորմը ժամանակից շուտ ներդնել: Նախադեպը շատ բացասական է լինելու մեր ներդրումային աուրայի համար: Լավ բան չենք անում»:

Թանդիլյանին արձագանքեց Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը. «Պարոն Թանդիլյան, կներեք, տիկին Թանդիլյան, ես ուղիղ հակառակը կասեմ: Ներդրողներն ավելի կխրախուսվեն՝ տեսնելով որ ԱԺ-ն ականջալուր է իրենց խնդրին»:

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից