Տնտեսություն 

Ինչքա՞նն ա վաբշե կառավարության համար էական վնասը. Իմ քայլի պատգամավոր

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համար անհասկանալի է կառավարության գնահատականը, որ բուքմեյքերական ընկերությունների գրասենյակիների փակվելու և դրանք հանրապետության 4 քաղաքաներում տեղակայելու արդյունքում հարկերի կորուստ չի լինելու: Այս մասին նա խոսեց այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ. «Կներեք, դուք ո՞նց եք պատկերացնում, 400 գրասենյակները՝ 1600 աշխատողով, ո՞նց են տեղակայվելու 4 քաղաքում, կամ ո՞րն ա դրա նպատակահարմարությունը: Դա անհնար ա: Դրա արդյունքում մենք ունենալու ենք մոտ 3 միլիարդի վնաս պետությանը»:

Կառավարության ներկայացուցչի դիտարկմանը, որ սպասվելիք վնասը կառավարությունը ոչ էական է գնահատել, Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ինչքա՞նն ա կառավարության համար էականը, 1 միլիա՞րդը, 2 միլիա՞րդը, 10 միլիա՞րդը, ինչքա՞ն ա վաբշե էական»:

Իմ քայլականի պնդմամբ գրասենյակներում պարտվող խաղացողները, գրասենյակների փակվելուց հետո կարող են գնալ կրվել նաև օնլայն, իսկ արդյունքում կլինի միայն հարկերի կորուստը. «Խնդրում եմ ասեք, թե ինչքա՞նն ա վաբշե կառավարության համար էական վնասը, որը պետք է տրվի պետության ու այն էական համարվի»:

  • 75
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    77
    Shares

Նույն շարքից