IT 

Ի՞նչ են թաքցնում հայտնի ընկերությունների լոգոտիպերը

analitik.am

Շատ հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում այն լոգոտիպերին, որոնք ունեն հայտնի ընկերությունները՝ նույնիսկ չկռահելով, որ  այս կամ այն ընկերության լոգոտիպն իր մեջ թաքնված իմաստ ունի:  Լոգոտիպերը իրենցից ներկայացնում են ոչ միայն նկարներ, այլ  դրանք ունեն նաև թաքնված իմաստ պարունակող սիմվոլներ, որոնք կոդավորվում են Մորզեի այբուբենի միջոցով:


Եվ այսպես՝  առաջարկում ենք հետաքրքիր էքսկուրս կատարել և բացահայտել հայտնի ընկերությունների լոգոտիպերում թաքնված գաղտնիքները:

 

Վիքիպեդիա

2418-610x360


Վիքիպեդիայի լոգոտիպը ներկայացնող գլոբուսի վրա պատկերված մոզայկայի բացակայող մասը խորհրդանշում է նոր լեզուների ավելացման հնարավորությունը և այն, որ կայքը անընդհատ ընդլայնվում և լրացվում է:

 

 

Dell

2121-610x360


Շրջված «E» տառը խորհրդանշում է Մայքլ Դեյլի երազանքը՝ «շրջել աշխարհը վերից վար»: Կարծիք կա նաև, որ շրջված «E» տառը բնութագրում է դիսկետը:

 

 

Cisco

2018-610x360


Ուղղահայաց գծերը միաժամանակ խորհրդանշում են և՛ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկյա Դարպասները», և՛ թվային ազդանշանը: Cisco-ի լոգոտիպը Սան Ֆրանցիսկո քաղաքի անվան հապավումն է:

 

 

Sun Microsystems

1918-610x360


Այս լոգոտիպը իրենից ամբիգրամա է ներկայացնում: «Sun» բառը կարելի է կարդալ քառակուսու յուրաքանչյուր անկյունում:

 

 

Sony VAIO

1818-610x360


Առաջին երկու տառերը՝ «V» և «А», ալիք են կազմում և ներկայացնում անալոգային ազդանշան: Իսկ «I» և «О» տառերը, որոնք 1և 0 թվերն են հիշեցնում, ներկայացնում են թվային ազդանշան:


NBC

1719-610x360


NBC-ի հայտնի լոգոտիպը իրենից ներկայացնում է  վառ գունավորված փետուրներով սիրամարգ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է կազմակերպության վեց ենթակառուցվածքներից յուրաքանչյուրը: Բացասական իմաստով կարելի է տեսնել սիրամարգի աջ շրջված գլուխը, որը խորհրդանշում է կազմակերպության անընդհատ առաջ գնալու նպատակը:

 

 

Picasa

1419-610x360



Google ընկերության Picasa ապրանքանիշի  բազմագույն մասը իրենից ներկայացնում է տեսախցիկի կափարիչ, իսկ բացասական իմաստով կարելի է տուն տեսնել:  «Casa» բառը իսպաներենում նշանակում է «տուն» իսկ «Pi»-ն «պիքսելի ինդեքս» արտահայտության հապավումն է:

Եթե բոլոր մասերը միացնենք իրար, կստացվի «տուն՝ նախատեսված Ձեր նկարների համար»:


 

Microsoft XNA

1319-610x360

XNA-ի բավականին հետաքրքիր լոգոտիպը, որը թույլ է տալիս կառավարել համակարգչային խաղերը, այնքան էլ պարզ չի, որքան թվում է առաջին հայացքից: «Х» տառի նարնջագույն երանգը իրականում ներկայացնում է Մորզեի այբուբենում «XNA» տառերի համապատասխանությունը:

 

 

Nintendo GameCube

1219-610x360


Խորանարդի մանուշակագույն մասը ներկայացնում է «G» տառը, իսկ բացասական ֆոնի վրա կարելի է հասկանալ «С»: Խորանարդն ինքը տեղադրված է ևս մեկ խորանարդի մեջ:

 

 

LG

1123-610x360


«L» և «G» տառերը ներկայացնում են ժպտացող դեմք: Որոշ մարդիկ ենթադրում են, որ LG-ի լոգոտիպը մեծ նմանություն ունի Pac-Man համակարգչային խաղի գլխավոր հերոսի հետ:

 

 

Amazon

1018-610x360


Դեղին նետի օգնությամբ նկարվում է սմայլիկի գծանկարը: Միաժամանակ, նետը «А» կետից գնում է «z» կետը, ինչը նշանակում է, որ Amazon ինտերնետ- խանութում կա ամեն ինչ, ինչը որ կարող է անցնել մարդու մտքով՝ «Ա-ից Ֆ»:

 


FedEx

918-610x360


«Е» և «х» տառերի մեջ երևացող նետը խորհրդանշում է հստակություն և արագություն՝ ընկերության երկու հիմնական սկզբունքները:


 

Ubuntu

718-610x360

Այս օպերացիոն համակարգի անվանման արմատները շատ խորն են՝ հարավաֆրիկյան փիլիսոփայություն, որը փորձում էր առաջնային դիրքում պահել մարդկային բարությունը: Հենց այդ պատճառով էլ լոգոտիպի վրա պատկերված են երեք մարդ, ովքեր, ձեռք ձեռքի բռնած, նայում են երկնքին:


 

Тур де Франс

619-610x360


Լոգոտիպը առանձնահատուկ է նրանով, որ  «о», «u» և «r» տառերը դեղին շրջանի հետ միասին հեծանվորդի են խորհրդանշում:

 

 

AT&T

320-610x360

Կապույտ լարերը,որով շրջապատված է գունդը, խորհրդանշում են ընկերության համաշխարհային հասույթը:

 

 

Toblerone

1103-610x360


Շոկոլադ արտադրող այս ընկերությունը, որը գտնվում է «արջերի քաղաք» Բերնում, իր լոգոտիպում ներառել է այդ կենդանու սիլուէտը:

Նույն շարքից