IT 

Սմարթֆոնների էժանացման պատճառով Samsung-ի շահույթը նվազել է

analitik.am

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության շահույթը 2014թ. առաջին եռամսյակում անկում է արձանագրել, ինչը պայմանավորված է սմարթֆոնների գների իջեցման փաստով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընկերության օպերացիոն եկամուտը հունվար-մարտ ամիսներին կազմել է 8 մլրդ դոլար, ինչը 4%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հայտնի է, որ Samsung-ի արտադրած սմարթֆոնի միջին գինը 275 դոլար է, ինչը 9%-ով պակաս է 2013թ. ցուցանիշից։

 

Աղբյուրը նշում է, որ Samsung-ն աշխարհում սմարթֆոնների, հեռուստացույցների ու հիշողության չիպերի խոշորագույն արտադրողն է, որին այժմ մարտահրավեր են նետում արագորեն էժանացող սմարթֆոնները։ Հենց դրանց վաճառքն է ապահովում ընկերության եկամտի 2/3-րդ մասը։

Նույն շարքից