ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում մասնակցում է մարզի բիզնես ֆորումին: Իր ելույթում վարչապետը նշեց, որ Հայաստանում տնտեսության զարգացումը պետք է հենված լինի անհատական ջանքի վրա՝ հավելելով, որ Հայաստանում կան տաղանդավոր մարդիկ:
Զեկույցներից հետո վարչապետ Փաշինյանը սկսեց տաղավար առ տաղավոր շրջել ֆորումում ներկայացված ընկերություների մոտ, լսել գործարարների խոսքը, թե ինչ խնդիրներ ունեն և ինչպիսի լուծումներ կարող են լինել:
Վարչապետը նաև որոշ տաղավարների մոտ համտեսեց ներկայացված ուտելիքներից՝ տեղի տալով գործարարների խնդրանքին: