IT 

LG Android Wear սմարթվոչը վաճառքում կհայտնվի արդեն հուլիսին

analitik.am

 

Պարբերականը նկատում է, որ LG-ի առաջարկած գինն ավելի մատչելի է ի տարբերություն Samsung Gear սմարթվոչի, ինչի շնորհիվ նորույթը հաջողությամբ կմրցի Gear-ի հետ։

 

Ժամացույցի քառակուսի էկրանը զուրկ է կոճակներից. այն օգտատիրոջը տեղեկացնում է սոցկայքերում արված փոստերի ու ստացված հաղորդագրությունների մասին, ինչպես նաև տեղեկություններ է տրամադրում եղանակի վերաբերյալ, հաղորդագրություններ է ուղարկում։

 

OK Google... ձայնային հրահանգն արտասանելով՝ օգտատերը հնարավորություն է ստանում հարցեր ուղղել սմարթվոչին մոտակա խանութների ու ժամանցի վայրերի, մարզական հանդիպումների հաշիվների վերաբերյալ, ինչպես նաև երաժշտություն միացնել։ Բացի այդ, նորույթը համալրված է այնպիսի գործառույթներով, որոնք հետևում են օգտատիրոջ առողջական վիճակին։

Նույն շարքից