«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պաշտոնանկ կարվի: RAC1-ի փոխանցմամբ, իսպանացու մասով որոշումն արդեն կայացված է: Այսօր կատալոնական գրանդը կհայտարարի Վալվերդեի պաշտոնանկության մասին:
Իսպանացուն ամենայն հավանականությամբ կփոխարինի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Հենց նա է գլխավոր թեկնածուն այս պաշտոնի համար: