Մայիսի 26-ին` Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, մեկնարկել է Ֆուտզալի մարզչական կրթության սեմինար (UEFA Study Group Futsal Coach Education Seminar), որը կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Սեմինարին, ի թիվս Լեհաստանի, Սլովակիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչների, մասնակցում է նաև ՀՖՖ պատվիրակությունը: Մեր պատվիրակներն են ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը և ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը:
Սեմինարի առաջին օրվա ընթացքում ՀՖՖ պատվիրակության անդամները ներկայացրին ՀՖՖ ֆուտզալի զարգացման ծրագիրը և մարզաձևի հետ կապված առկա խնդիրները: Հաջորդ օրերին կքննարկվեն ֆուտզալում մարզչական կրթության հետ կապված առանձանահատկությունները, տակտիկական տենդենցները և զարգացման միտումները: