Սպորտ 

«Բարսելոնան» վերադարձնում է Նեյմարին

2 տարի առաջ 222 միլիոն եվրոյի դիմաց Ֆրանսիա տեղափոխված Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է կատալոնական RAC1-ի լրագրող Խերար Ռոմերոն, կատալոնական գրանդն արդեն բանակցություններ է սկսել փարիզյան ակումբի հետ:

Նշվում է, որ գործարքի մեջ կարող է ներառվել Ուսման Դեմբելեի տրանսֆերը, ով այս դեպքում կմիանա իր ընկերոջը՝ Կիլիան Մբապեին:

Բանակցությունները գտնվում են նախնական փուլում և դժվարությամբ են առաջ գնում, քանի որ փարիզյան ակումբը չի ցանկանում բաժանվել բրազիլացուց:

Սակայն ամեն ինչ կարող է ստացվել, քանի որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ Բարսելոնա, որտեղ Մեսսին և ընկերները մեծ հաճույքով կընդունեն նրան:

Նույն շարքից