IT 

Facebook-ն ու Google-ն ուժեղացնում են սեփական գովազդային գործակալությունները

analitik.am

Facebook և Google ընկերություններն ուժեղացնում են սեփական գովազդային գործակալությունները՝ Budweiser-ի և Ford-ի նման բրենդների համար գովազդային արշավներ մշակելու նպատակով: 

Ինչպես հիշեցնում է թերթը, Facebook-ը և Google-ն ընդհանուր առմամբ տարեկան աշխատում են 60 միլիարդ դոլար իրենց կայքերում գովազդային տարածքների վաճառքի դիմաց:

 

Գովազդի արտադրման գծով Facebook-ի և Google-ի ստորաբաժանումները՝ The Zoo-ն և The Creative Shop-ը, դեռևս ոչ մեծ գործակալություններ են, գրված է հոդվածում: The Zoo-ում աշխատում է մոտ 100 մարդ, իսկ The Creative Shop-ում՝ 70:

 

Սակայն դրանք արագորեն ընդլայնվել են մի քանի տարի առաջ դրանց ստեղծումից ի վեր:  Facebook-ը և Google-ը ցանկանում են փոխել այն, թե ինչպես են բրենդներն ընկալում իրենց պլատֆորմները:

Նույն շարքից