IT 

Կփորձենք փոխել երկիրն այս 5 տարիների ընթացքում. ներկայացվեց ԻՏՁՄ 2014-2018թթ. ռազմավարությունը

analitik.am

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միավորման (ԻՏՁՄ) այսօր կայացած 14-րդ համագումարին ներկայացվեց միության 2014-2018թթ. ռազմավարությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը, որից հետ ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը ներկայացրեց ռազմավարությունը:

«Կազմակերպությունը ոլորտի զարգացման չորս ուղղություններ է մշակել: Մեր նպատակն է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ռոբոտաշինական տեխնոլոգիաներ լինեն բոլոր դպրոցներում, ոլորտում հաջողված ծրագրերը ներկայացնել աշակերտներին, հարյուր տոկոսով ներգրավել բոլոր մարզերը, հետո բոլոր դպրոցները: Մեր հնգամյա նպատակներից է նաև աջակցել Հայաստանի բուհերում բարձր տեխնոլոգիաների դասավանդման մասնագետների որակների էական բարելավմանը»,-ներկայացրեց նա՝ մանրամասնելով առաջիկա անելիքները:

Շարունակելով ռազմավարության ներկայացումը՝ Կարեն Չոբանյանն ավելացրեց. «Մենք կփորձենք մեր թիրախներն ավելի հավակնոտ դարձնել և փոխել երկիրն այս հինգ տարիների ընթացքում»:

Ներկայացվեցին նաև ԻՏՁՄ 2013 թվականի հաշվետու զեկույցը և 2014թ.-ին իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը:

Համագումարից հետո նախատեսվում է նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություններ անցկացնել, ինչը տեղի կունենա ժամը 16:00-ին:

Նույն շարքից