Սպորտ 

Բաքուն պարզաբանել է, թե ինչու են որսացել Մխիթարյանի անունով շապիկներով երկրպագուներին

Ադրբեջանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, թե ինչու են ԵԼ-ի եզրափակիչից առաջ փողոցներում որսացել Հենրիխ Մխիթարյանի անունով շապիկներով երկրպագուներին:

Հարևան երկրի ոստիկանության իբր պարզաբանման մեջ նշվում է, որ երկրպագուներին որսացել են անվտանգության նկատառումներով, չեն ցանկացել, որ որևէ մեկը սադրանք հրահրի:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ոստիկանները կանգնացնում Մխիթարյանի անունով հագուստով երկրպագուներին, ինչ-որ բան ստուգում ու հեռանում:

 

Նույն շարքից