IT 

Հայկական « ArmTab»-ը մեծ փոփոխություն չի բերի ՏՏ ոլորտ. ԻՏՁՄ նախագահ

analitik.am

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միավորման (ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանը համարում է, որ հայկական արտադրության «ArmTab»-ը պլանշետը դրական քայլ է, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ փոփոխություններ չի մտցնի:

«Հայկական արտադրության «ArmTab»-երին այդքան շատ ծանոթ չեմ, բայց որքանով էլ որ ծանոթ եմ, կարող եմ ասել, որ դա դրական քայլ է, բայց չեմ կարծում, որ դա բեկումնային ինչ-որ փոփոխության կբերի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ նման արտադրություն ունենալն այն գործընթացներից մեկն է, որը պետք է խրախուսվի, և միգուցե ավելի շատ այդպիսի ընկերություններ ստեղծվեն Հայաստանում:

«Ժամանակը ցույց կտա հետագա զարգացումները, բայց պլանշետ արտադրելն առանձնապես շատ մեծ ձեռքբերում չէ, դա իրականում այստեղ չի մշակվում, այստեղ ուղղակի հավաքվում են, և չեմ կարծում, որ ՏՏ ոլորտում մեծ փոփոխություններ կլինի»,- ասաց Հովհաննես Ավոյանը: 
Դառնալով ԻՏՁՄ առաջիկա ծրագրերին՝ միության նախագահը նաև նշեց, որ Կառավարության հետ իրենց աշխատանքը և բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելը լինելու է առաջնային խնդիրներից մեկը:

Նույն շարքից