Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հոսպիտալացվել է հավաքականի մարզման ժամանակ վնասվածք ստանալուց հետո: Այս մասին հայտնում են Գերմանիայի ազգային հավաքականից՝ հավելելով, որ Լյովը բաց է թողնելու հավաքականի առաջիկա հանդիպումները:
Լյովի առողջական վիճակը լավ է, սակայն բժիշկները հորդորել են վերջինիս առաջիկա շաբաթների ընթացքում հանգստանալ:
Առաջիկա հանդիպումներին Գերմանիայի հավաքականը կխաղա Լև Մարկուս Սորգի գլխավորությամբ: