Սպորտ 

Միանգամից 12 ֆուտբոլիստ կլքի «Բարսելոնան»

Այս ամառ «Բարսելոնայում» մեծ փոփոխություններ են տեղի ունենալու: Ինչպես հայտնում է Sport.es-ը, թիմը լքելու է միանգամից 12 ֆուտբոլիստ:

Ինչ վերաբերում է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, ապա նա մնալու է՝ կենտրոնանալով թիմի երիտասարդացման վրա:

Այսպես, ամռանը Բարսելոնան կլքեն Քևին Փրինց Բուատենգը, Ջեյսոն Մուրիլիոն, Թոմաս Վերմալենը, Դուգլաս Պերեյրան. Անդրե Գոմեշը, Դենիս Սուարեսը, Ռաֆինյան, Յասպեր Սիլեսենը, Սամյուել Ումտիտին, Իվան Ռակիտիչը, Մալքոմը, Կոուտինիոն:

Ինչ վերաբերում է նորեկներին, ապա Ֆրենկի դե Յոնգի հարցն արդեն փակված է, հավանաբար կատալոնացիներին կմիանա նաև Մաթեյս դե Լիհթը:

Նույն շարքից