Apple ընկերությունն այս տարի նախատեսում է լայնորեն նշել Երկրի օրը։ Այս օրվա սիմվոլիզմն է հավասարակշռությունը և գիշերահավասարությունը, հայտնում է segodnya.ua-ն։
Այս օրը յուրաքանչյուր մարդ և հաստատություն պետք է հանդես գա որպես Երկրի հովանավոր և որոշի, թե ինչ կարելի է անել բնապահպանության, տնտեսության և էթիկայի ոլորտում՝ հանուն մարդկանց և մոլորակի բարօրության։ Բնապահպանական տոնը կանցկացվի ապրիլի 22-ին Կուպերտինոյում։
Երկրի օրը նշելու ավանդույթի հիմնադիրն ամերիկացի գործարար և հրատարակիչ Ջոն Մաքքոնելն է, ով Երկրի դրոշի հեղինակն է։ 1969թ. հոկտեմբերին նա առաջարկել է անցկացնել տոնակատարությունը Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Երկրի օրը նշելու գաղափարն աջակցություն է ստացել ՄԱԿ-ի կողմից։
Այս տարի Apple-ը մտադիր է հատուկ միջոցառում անցկացնել շտաբ-բնակարանում։ Բացի այդ, ամբողջ աշխարհում Apple Store խանութների աշխատակիցները կկրեն կանաչ վերնաշապիկներ։ Ընկերության ապրանքանշանն առևտրի կետերում կլուսավորվի կանաչ գույնով։