WhatsApp մեսենջերի ակտիվ օգտատերերի թիվը հասել է 500 մլն-ի, հայտնում է forbes.ru-ն՝ հղում անելով ընկերության բլոգին։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք առավել շատ ավելացրել ենք օգտատերերի թիվը Բրազիլիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում և Ռուսաստանում։ Յուրաքանչյուր օր մեր օգտատերերն ուղարկում են ավելի քան 700 մլն լուսանկար և ավելի քան 100 մլն տեսաձայնագրություն»,- նշվում է ընկերության հաղորդագրությունում։
Մեսենջերի հիմնադիր Յան Քոումը Record պորտալին տված հարցազրույցում նշել է, որ WhatsApp-ն այժմ ունի 48 մլն ակտիվ օգտատեր Հնդկաստանում և 45 մլն՝ Բրազիլիայում, որտեղ նրանց թիվը շարունակում է աճել արագ տեմպերով։