IT 

Sony-ի նոր ձայներիզը Blue-ray սկավառակից 3.700 անգամ ավելի տարողունակ է

analitik.am

CD սկավառակների, «ամպային» ծառայությունների ու թվային պահեստների այլ ձևաչափերի ստեղծումից հետո տեղեկությունը ձայներիզներում պահելը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն իրականում այդ մեթոդը դեռևս կիրառում ունի աշխարհում։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ճապոնական Sony ընկերությունը ստեղծել է այնպիսի ձայներիզ, որը կարող է իր մեջ 3.700 անգամ ավելի շատ տեղեկություն պահել, քան Blue-ray սկավառակները (տարածված հապավումն է՝ BD, բարձր խտության օպտիկական սկավառակի ֆորմատ է՝ նախատեսված թվային ինֆորմացիայի, այդ թվում՝ բարձր խտության տեսանյութերի պահպանման համար)։

 

Նշվում է, որ նորաստեղծ ձայներիզը կարող է պահպանել մինչև 185 տերաբայթ տեղեկություն, ինչը 74 անգամ գերազանցում է ավանդական ձայներիզների կարողությունը։

Նույն շարքից