Այսօր՝ հունիսի 6-ին, գործադիրի նիստում կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն կապահովի` համաձայն Ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանվեց մինչև 170.0 մլն մ3