IT 

Amazon-ի օգտատերերը այսուհետ կկարողանան գնումներ կատարել Twitter-ի միջոցով

analitik.am

Աշխարհում ամենախոշոր ինտերնետ-րիթեյլեր Amazon.com Inc.-ը Twitter միկրոբլոգների ծառայությանը ներգրավել է գնումների նոր համակարգի ստեղծման գործում, որը թույլ կտա օգտատերերին կապել Amazon-ի և Twitter-ի հաշիվները, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով MarketWatch-ին:

 

#AmazonCart հեշթեգի օգնությամբ Twitter-ի օգտատերը կկարողանա իր լրահոսից ուղարկել Amazon-ի ապրանքը միանգամից Amazon կայքի գնումների զամբյուղ:

 

Նոր համակարգը թերություն ունի. Twitter-ի օգտատերերը կտեսնեն, թե ինչ ապրանքներ են ավելացվել գնումների զամբյուղում, եթե չեն փոփոխվել գաղտնիության համապատասխան կարգավորումները:

 

Amazon-ը հույս ունի, որ հաշիվների միջև նման կապը կմեծացնի իր ապրանքների գրավչությունը և դրական կազդի վաճառքների վրա:

Նույն շարքից