IT 

Microsoft-ի Surface Mini պլանշետը կարող է ներկայացվել մայիսի 20-ին

analitik.am

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը լրագրողներին հրավիրել է մայիսի 20-ին կայանալիք փակ միջոցառման, որի գլխավոր թեման լինելու է Surface Mini պլանշետը։

 

Ինչպես նշում է Лента-ն, այս մասին գրում է Engadget կայքը՝ որպես ասվածի ապացույց ներկայացնելով ուղարկված էլեկտրոնային նամակի սքրինշոթը։ Աղբյուրը նկատում է, որ Նյու Յորքում կայանալիք միջոցառումը փակ է լինելու, ինչը սովորական երևույթ չէ նոր սարքերի շնորհանդեսի համար։

 

Ենթադրվում է, որ նորույթն ունենալու է 8 դյույմ անկյունագծով էկրան և գործելու է Windows 8.1 օպերացիոն համակարգով։ Лента-ն մանրամասնում է, որ Microsoft-ը դեռևս չի արտադրել 7-8 դյույմանոց անկյունագծով պլանշետ։

Նույն շարքից