IT 

Gmail-ը կփոխի իր դիզայնը

analitik.am

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Gmail հաղորդագրային ծառայությունը 2004թ. գործարկվելուց ի վեր առաջին անգամ պատրաստվում է արմատապես փոխել իր դիզայնը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, արտահոսած սքրինշոթերից երևում է, որ ռեդիզայնի արդյունքում ծառայության գլխավորը էջը (home screen) ավելի պարզեցված է դարձել։

 

Աղբյուրը նկատում է, որ ծառայության ռեդիզայնը հիմնովին կփոխի այն տարբերակը, որով ներկայում շփվում են Gmail-ի օգտատերերը։ Հայտնի է, որ փոփոխությունների շնորհիվ շատ ավելի հեշտ կլինի էլեկտրոնային նամակների երկար ցանկում գտնել անհրաժեշտը։

Նույն շարքից