IT 

Google-ը եւ Apple-ը չեն դիմի դատարան՝ պատենտների համար

analitik.am

Տեխնոլոգիական հսկաներ, սմարթֆոնների եւ պլանշետների համաշխարհային շուկայում մրցակիցներ Apple-ը եւ Google-ը պայմանավորվել են հետ վերցնել իրար դեմ ներկայացրած պատենտները խախտելու վերաբերյալ հայցերը:

Համատեղ հայտարարությունում ընկերության ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ   մտադիր են միասին աշխատել պատենտային համակարգը բարեփոխելու վրա: Ձեռքբերված պայմանավորվածությունը  նրանց հնարավորություն չի տալիս օգտագործել միմյանց տեխնոլոգիաները: 

Apple-ը եւ Google-ն արդեն տասնյակ հայցեր են ներկայացրել իրար դեմ` աշխարհով մեկ միմյանց պատենտները խախտելու վերաբերյալ, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ այս ամիս Քալիֆորնիայի ատենակալների դատարանը Samsung-ին պարտավորեցրել էր Apple-ին 119,6 միլիոն դոլար վճարել` երկու պատենտները խախտելու համար, որոնք օգտագործվում են սմարթֆոնների արտադրությունում:

Նույն շարքից