IT 

iPhone 6-ը կունենա բարելավված էկրան

analitik.am

Համացանցում նոր տեղեկություն է հայտնվել iPhone-ի սպասվելիք սմարթֆոնի բարձր կետայնության էկրանի, ինչպես նաև՝ մի շարք տեխնիկական ասպեկտների մասին:

Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ լուրերն այն մասին, որ Apple-ի 6-րդ սերնդի iPhone-ը կներկայանա 4.7 դյույմ անկյունգծով էկրանով, արդեն ոչ ոքի չի զարմացնում: Այս հարցում Կուպերնիտոյի գրասենյակից որևէ հերքում չի եղել: Ամենայն հավանականությամբ՝ դա ճիշտ տեղեկություն է, քանի որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան շուկայի որոշ հատվածի կորուստ է ունենում, քանի որ շատերը հրաժարվում են  iPhone գնելուց էկրանի չափսերի պատճառով:

Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվող տվյալների համաձայն՝ Apple-ը մտադիր է այս տարի երկու նոր մոդել ներկայացնել՝ 4.7 և 5.5 դյույմ անկյունագծով: 9to5Mac պորտալի տվյալներով՝ նորագույն սմարթֆոնի էկրանը կներկայանա 1704 x 960 պիքսել կետայնությամբ: iPhone 5s-ի կետայնությունը 1136 х 640 է, որը HD որակից փոքր ինչ քիչ է: Իսկ վեցերորդ սերնդի սմարթֆոնի սպասվելիք որակները կարող են հասնել Full HD ձևաչափին:

Apple-ը մտադիր է iPhone 6-ը ներկայացնել սեպտեմբերին, իսկ iOS 8 օպերացիոն համակարգը, որը հատուկ ծրագրավորված է մեծ էկրանների հետ աշխատելու համար, ամենայն հավանականությամբ՝ կներկայացվի հուլիսին:

 

Նույն շարքից