2018 թվականին ՀՀ աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 միլիարդ, 38 միլիոն 937 հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիարդ 700 միլիոն 267 հազար դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 83,39 տոկոսը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 միլիոն 670 հազար դրամ:
Նախագահի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ապահովել է սահմանադրությամբ և օրևենքներով նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը՝ վավերացվել են ԱԺ-ի կողմից ընդունված 523 օրենք, կառավարության առաջարկությամբ կնքվել է 47 միջազգային պայմանագիր, հրամանագրերով և կարգադրություններով 6744 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, 7 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճան, 6 զինվորական բարձրագույն կոչում, 13 պատվավոր կոչում և այլն: