Տնտեսություն 

Տնտեսվարողները չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր. Հարցեր՝ ՊԵԿ-ին

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տնտեսվարողները դժգո­հում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր:

ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պա­տասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, մինչդեռ նույն մարդկանց խոսքով՝ «սև շու­կան» լիքն է նոր սերնդի ՀԴՄ սարքերով:

Տարբեր անձինք «ձեռքի վրա» վաճառում են այդ սարքերը: Թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում» կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կա­րողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից