IT 

Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը

analitik.am

Խոշոր վերլուծական Millward Brown ընկերության կողմից ամերիկյան Google բրենդն աշխարհում ամենաթանկն է ճանաչվել. տեղեկացնում է gazeta.ru-ն:

Նրա արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 40%-ով և կազմել է 159 մլրդ դոլար:

Դա ընկերությանը թույլ է տվել շրջանցել նախորդ տարվա առաջատարին՝ ամերիկյան Apple ընկերությանը: Վերջինիս ապրանքանշանի գինը մեկ տարվա ընթացքում ընկել է 20% -ով և կազմել 148 մլրդ դոլար:

Ընդհանուր վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցրել է IBM ընկերությունը՝ չնայած իր արժեքի 4% անկմանը: Ընկերության բրենդը գնահատվում է 107 մլրդ դոլար:

Նույն շարքից